Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Համեստ նախարարը

Համեստ նախարարը
12.04.2013 | 12:39

«Գնահատականներ պետք է տան ուրիշները»,- ֆինանսապես ինչպիսի՞ երկիր եք թողնում Ձեր իրավահաջորդին, եթե անգամ դա կրկին Դուք լինեք`, irates.am-ի հարցին համեստորեն այսպես արձագանքեց ֆինանսաների նախարարի պաշտոնակատար Վաչե Գաբրիելյանը` հավելելով, որ պետական ֆինանսների «վիճակը նորմալ է», քանի որ վճարումները կատարվում են ժամանակին: «Բնականաբար, միշտ ցանկալի է անել ավելի ծախսեր, սակայն մակրոտնտեսական կայունությունն ապահովվում են, և բյուջետային ծախսերը ժամանակին ու պատշաճորեն կատարվում են»,-ընդգծեց նախարարի պաշտոնակատարը:
Մեր դիտարկմանը, թե կառավարությունը խոստանում է առաջիկայում աշխատավարձերը կտրուկ ավելացնել, ի՞նչ ասել է «կտրուկ», Գաբրիելյանը տեղեկացրեց, որ այդ ուղղությամբ դեռևս քննարկումներ են ընթանում, և որոշակիություն առյժմ չկա: «Արդյունքների մասին դուք առաջինը կիմանաք»,-«հուսադրեց» ֆինանսների նախարարի պաշտոնակատարը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2714

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ